Ռուսաստանը հրապարակել է Ми-28HM ուղղաթիռի համար նորագույն հրթիռի կիրառման առաջին կադրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակել է կադրեր, թե ինչպես է առաջին անգամ կիրառվում Ми-28HM ուղղաթիռի նախատեսված բազմաթիրախ կառավարվող հրթիռը:
Հրթիռը խոցել է տանկի մակետը՝ ընդամենը մի քանի տասնյակ սանտիմետր անճշտությամբ:
Հրթիռը մեծ հզորությամբ է օժտված և կարող է խոցել տանկային ցանկացած տեխնիկա, ինչպես նաև մեծ հեռավորության վրա ցամաքային, ջրային և ստորջրյա թիրախները:
Ми-28HM-ը նոր սերնդի բազմաֆունկցիոնալ, մեծծ էֆեկտիվություն ունեցող հարվածային ուղաթիռ է: Կարող է բազմաթիվ առաջադրանքներ կատարել: Նշվում է, որ մինչև 2027 թվականը ՌԴ ՊՆ-ն 98 հատ Ми-28HM կգնի: