Ռուսաստանը հրապարակել է «Սարմատ» հրթիռի պատկերը
Ռուսաստանի ակադեմիկոս Մակեևի անվան պետական հրթիռային կենտրոնը հրապարակել է նոր բալիստիկ հրթիռի՝ «Սարմատ»-ի պատկերը, որն Արևելքում առավել հայտնի է «Սատանա 2» անվանումով, հաղորդում է gazeta.ru-ն։
«Համաձայն ՌԴ կառավարության «2010 թվականի պետական ազգային պաշտպանության պատվերի և 2012-2013 թվականների պկանային ժամանակահատվածի մասին» որոշման՝ «ա. Մակեևի անվան» կենտրոնին հանձնարարվել է սկսել «Սարմատ» հրթիռի մշակումը»,-ասված է կենտրոնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Պետական պայմանագիրը ստրագրվել է 2010 թվականի հունիսին։ Կենտրոնում պարզաբանել են, որ «Սարմատ» հրթիռային համալիրը ստեղծվում է Ռուսաստանի ռազմավարական ուժերով միջուկային զսպման նպատակով։