ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման իրական կադրերը. տեսանյութ
Տեսանյութում երեկ՝ նոյեմբերի 12-ին, հակառակորդի բացած ինտենսիվ կրակի հետևանքով ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման կադրերն են, որը տարածել են ադրբեջանցիները:
Հիշեցնենք, որ հայկական մարտական ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Ցավով տեղեկացրել էինք, որ զոհվել է ուղղաթիռի անձնակազմի 3 անդամ: