211652_close_icon
views-count1386 դիտում article-date 19:03 21-06-2019

Թբիլիսիում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը բերման Է ենթարկել 305 ցուցարարի

Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները Թբիլիսիում երկրի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաների ընթացքում բերման են ենթարկել 305 ցուցարարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին կայացած բրիֆինգում հայտնել Է գերատեսչության փոխղեկավար Վլադիմիր Բորցվաձեն: «Ակցիայի մասնակիցների ագրեսիվ մասը ողջ գիշերվա ընթացքում շարունակում Էր իրավախախտումներ կատարել: Լուսաբացին նրանք ոչնչացրել են ոստիկանական ու քաղաքացիական ավտոմեքենաներ եւ ավերածություններ գործել հարակից տարածքի մասնավոր օբյեկտներում: Տարբեր իրավախախտումների համար բերման Է ենթարկվել ակցիայի 305 մասնակից»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր