Ֆերնանդո Տորեսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճապոնական «Սագան Տոսույի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը ավարտեց մարզական կարիերան: Հունիսի 23-ին նա կանցկացնի հրաժեշտի մամլո ասուլիսը:
35-ամյա Տորեսը առավել հայտնի է «Ատլետիկոյում», որի սան էր համարվում, «Լիվերպուլում» և «Չելսիում» իր մրցելույթներով:
«Ատլետիկոյի» հետ նա դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և նվաճել Եվրոպայի Գավաթը, «Չելսիի» հետ՝ ՉԼ-ն և ԵԼ-ն, ինչպես նաև՝ Անգլիայի գավաթը:
Իսպանիայի հավաքականի կազմում Տորեսն անցկացրել է 110 հանդիպում, խփել 38 գնդակ:
Ազգային հավաականի կազմում նա դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն և մեկ անգամ՝ աշխարհի չեմպիոն: