Ֆերնանդո Տորեսը իր կարիերան կարող է շարունակել «Ինտեր»-ում
«Ինտեր»-ի գլխավոր տնօրեն Մարկո Ֆասսոնեն հայտնել է, որ իր թիմը հետաքրքրված է «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսի ծառայություններով, հայտնում է Football Italia-ն:
« Տորեսը այն խաղացողներից մեկն է, ով մեզ անհրաժեշտ է: Ակումբի նախագահ Էրիխ Տոխիրը Ֆերնանդոյին ցանկանում է տեսնել «Ինտեր»-ում»,- ասել է Ֆասսոնեն:
Սպասվում է, որ ընթացիկ մրցանի ավարտից հետո իսպանացի հարձակվողը կլքի լոնդոնյան ակումբի շարքրեը: