2209 դիտում
14:26 20-06-2019
Պետությունը Սևանի ափամերձ տարածքում վերհանել է 770 հա մաքրման ենթակա տարածք
ՀՀ բնապահպանության նախարարությունը նախորդ տարի ուսումնասիրել և Սևանի ափամերձ տարածքներում վերհանել է 770 հա մաքրման ենթակա տարածք: Նախարարությունն այս հարցով անմիջապես դիմել է կառավարությանը: «[url=https://armenpress.am/arm/news/979124.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Ախտորոշել ենք մաքրման ենթակա տարածքների իրական ծավալը: Մենք տիեզերական պատկերներով, դրոններով և ժամանակակից այլ տեխնոլոգիական լուծումներով մանրամասն ուսումնասիրված և վերհանված 770 հեկտար մաքրման ենթակա տարածքներ ունենք: Անմիջապես դիմել ենք կառավարությանը»,-ասաց Գրիգորյանը:
Նա հույս հայտնեց, որ աշխատանքները կիրականացվեն առաջիկա 3 տարվա ընթացքում, չնայած, որ նախկինում այդ աշխատանքները նախատեսված է եղել կատարել 6-7 տարվա ընթացքում:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2018 թվականին արդեն կար ստորագրված պայմանագիր Սևանի ափամերձ տարածքների մաքրման համար: Սակայն ուսումնասիրությունների համաձայն պարզել են, որ կա համընկնումներ այն աշխատանքների, որոնք պետք է կատարվեին և որի համար պետությունը նախկինում արդեն վճարել էր: Փոխադարձ համաձայնությամբ որոշել են չկատարել ծախսերը: Դրանից հետո նոր միայն վերհանել են մաքրման ենթակա իրական տարածքները:
Նմանատիպ նյութեր
6545 դիտում
20:30 08-08-2020
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
1367 դիտում
15:19 08-09-2022
Այս տարի պետությունը կկարողանա Սևանի ափամերձ տարածքներում մաքրել միայն 64,8 հեկտար, թեև նախատեսված էր 89 հեկտար
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան