211652_close_icon
views-count10609 դիտում article-date 10:06 20-06-2019

Արդարադատության նորանշանակ նախարարը Գարիկ Սարգսյանի փաստաբանն է եղել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդա­րադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը, որը մինչև այժմ զբաղեցնում էր ՀՀ Պետական եկամուտ­ների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Նրա կենսագրական տվյալ­ները, ըստ էության, սակավ են, և դա նաև բնական է՝ հաշվի առնելով, որ նորանշանակ նախարարը 28 տարեկան է: Ըստ այդմ, նա իրավագիտության ֆա­կուլտետի մագիստրոս է և 2015 թվա­կանին ավարտել է ՀՀ Փաստաբանա­կան դպրոցը և ստացել փաստաբանա­կան գործունեության արտոնագիր: Սա­կայն Ռուստամ Բադասյանը, ըստ էու­թյան, նորեկ չէ նոր իշխանությունների թիմում, և երեկ իշխանության ներկա­յացուցիչները սոցիալական ցանցերում շատ բուռն էին ընդունել նրա նշանակ­ման փաստը և մեծ հույսեր էին կապում նրա հետ, այնինչ ընդդիմադիրները նրան ամենևին էլ չէին ճանաչում: Ռուստամ Բադասյանի անունը հան­րության շրջանում հայտնվեց 2017 թվականին, երբ նա Նոր Կյանքի նախ­կին գյուղապետ Գարիկ Սարգսյանի փաստաբանն էր: Ինչպես հայտնի է, այն ժամանակ Գարիկ Սարգսյանը դա­տական գործընթաց էր սկսել՝ ընդդեմ համայնքի ավագանու նախկին որոշ­ումների, և այժմ արդեն նորանշանակ նախարարը պաշտպանում էր նրա շա­հերը: Իսկ արդեն թավշյա հեղափոխու­թյունից հետո Բադասյանը նախագահի տեղակալի պաշտոն ստացավ ՊԵԿ-ում, հիմա էլ՝ արդարադատության նա­խարարի կարևոր պաշտոնը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր