211652_close_icon
views-count14942 դիտում article-date 13:30 19-06-2019

Գագիկ Ծառուկյանին թույլ չտվեցին սեփականաշնորհել Աբովյան 9 հասցեի տարածքը. 168.am

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հանձնված պետական գույքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չհասցրեց սեփականաշնորհել, հայտնում է [url=https://168.am/2019/06/16/1136504.html?fbclid=IwAR0AoOd9VzgSrQV7KwATGWd-Su16otvg9zUpv3x7jt_wKtn5-byCPitBxVY#.XQdo440B-O0.facebook]168.am[/url]-ը։ Աբովյան 9 հասցեն երկու տասնամյակ շահագործելուց հետո փաստացի այն կվերադարձվի Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման կոմիտեին: Գաղտնիք չէ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք նա մեկ-երկու անգամ փորձել է նախարարությունն իրենով անել՝ Երևանի փոքր Կենտրոնում հերթական հյուրանոցը կառուցելու նպատակով: Մինչդեռ նախկինում իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ կոալիցիոն կառավարության մաս կազմելու շրջանում և դրանից հետո էլ ԲՀԿ առաջնորդը չհաջողեց իր այդ գաղափարն ու սպասված գործարքն իրագործել: 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նույն ջանքերը Գագիկ Ծառուկյանը գործադրել է ընդհուպ հեղափոխական կառավարության հետ փոխհարաբերությունների ընթացքում, սակայն ոչինչ չեն խոստացել: Թերևս, կասկած չկա, որ հետագայում, եթե կառավարությունն այդուհանդերձ որոշի օտարել նույն գույքը, դժվար թե Գ. Ծառուկյանի նկատմամբ հատուկ վերաբերմունք դրսևորի, մանավանդ, որ վարչապետի գլխավորած քաղաքական իշխող ուժի հետ ԲՀԿ-ն այլևս փայլուն հարաբերությունների հույս չունի: Այստեղ, ինչպես ասում են, մի «բայց» կա։ Ծառուկյանի հոգեհարազատ շենքի առաջին հարկը շարունակում է մնալ իր շահագործման տակ։ Դեռևս 2004թ.-ից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահ եղած շրջանում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն տեղակայված է այստեղ: Նույն շրջանում էր նաև, որ Ծառուկյանին թույլ տրվեց զբաղեցնել նախարարության մի հատվածը՝ Սպորտի կոմիտեի հատվածը, ինչպես նաև շենքի նկուղային հարկը, ծառայեցնել իր մասնավոր բիզնեսին: Ուշագրավ է այն, որ ՀԱՕԿ նախագահին պատկանող խանութը նախարարության նկուղային հարկից նախարարությանը մարզական հագուստ և պարագաներ է վաճառում, ընդ որում՝ նաև պետպատվերի շրջանակներում: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://https://168.am/2019/06/16/1136504.html?fbclid=IwAR0AoOd9VzgSrQV7KwATGWd-Su16otvg9zUpv3x7jt_wKtn5-byCPitBxVY#.XQdo440B-O0.facebook]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր