Բաղրամյան պողոտայում Անի Զախարյանին թույլ չտվեցին ելույթ ունենալ
                        «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ  Անի Զախարյանին չթույլատրեցին  բարձրախոսով ելույթ ունենալ: 
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նա սպառնաց, որ կարող է իր բարձրախոսը բերել եւ իր բարձրախոսով ելույթ ունենալ:Մինչեւ այդ հայտարարել էին, որ բոլորը կարող են հարթակից ելույթ ունենալ:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: 
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: 
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

