211652_close_icon
views-count1577 դիտում article-date 11:09 19-06-2019

Հրազդանի որոշ թաղամասերի, Ծաղկաձորի և մի շարք գյուղերի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով. հունիսի 19-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի, Հրազդան քաղաքի Կենտրոն, Մաքրավան, Երկաթգծի կայարան, Վերին Աղբյուրակ, Վանատուր, Կաքավաձոր թաղամասերի և Արտավազ, Փյունիկ, Մեղրաձոր, Մարմարիկ, Ձորակ, Աղավնաձոր գյուղերի գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

Նմանատիպ նյութեր