Ժամանակավորապես դադարեցվել է Աջափնյակ վարչական շրջանի մի շարք թաղամասերի և Կոտայքի մարզի որոշ համայնքների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 17-ին մինչև ժամը 16.00-ը դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «Վահագնի», «Հույսի ավան», «Վանահովիտ», «Ուռենիներ» թաղամասերի, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Կոտայքի մարզի Մուշ և Քասախ համայնքների գազասպառողների գազամատակարարումը:
Այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: