Լուիս Սուարես. Շուտով 33 կդառնամ, «Բարսային» անհրաժեշտ է ջահելներ գնել
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը անդրադարձել է այն հարցին, որ ակումբը ևս մեկ հարձակվող է ցանկանում գնել:
«Պետք է հաշվի առնել տարիքդ, դերը և այն, թե որը ակումբի համար ավելի լավ կլինի:
Ակնհայտ է, որ «Բարսելոնայում» խաղացողը պետք է պատրաստ լինի մրցակցությանը և նրան, որ կարող են մրցակից գնել: Դա առողջ մրցակցություն է, քանի որ բոլորս էլ մի նպատակի ենք ծառայում. օգնել «Բարսելոնային»:
Եվ ակնհայտ է, որ ես ցուցում չեմ տալիս, թե ում գնել, իսկ ում՝ ոչ: Ես ենթադրում եմ, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում ակումբը պետք է երիտասարդ խաղացող գնի. իմ դիրքում:
Ես արդեն 32 տարեկան եմ, հունվարին 33 կլինեմ, տարիներն անցնում են: Պետք է թիմում երիտասարդ խաղացողներ ներգրավել, բայց ոչ թե իմ հետ մրցակցության համար, այլ՝ ակումբի ապագայի», ասել է Սուարեսը:


