Զինեդին Զիդան. Շուտով մարզիչ կդառնամ
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կվերադառնա աշխատանքի:
«Այո, շուտով նորից մարզիչ կդառնամ: Դա այն է, ինչն ինձ դուր է գալիս անել: Իմ ամբողջ կյանքը ֆուտբոլում է», ասել է Զիդանը:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: