86208 դիտում
13:53 18-06-2019
Արտակարգ դեպք Երևանում. Արաբկիրի ոստիկանների օպերատիվ տեղեկությունները հավաստի էին. հայտնաբերվել են կեղծ թղթադրամներ պատրաստողն ու իրացնողը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 17-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության իրենց գործընկերների հետ Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից, կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝42-ամյա Արթուր Փ.-ն է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանների օպերատիվ տվյալները հավաստի են եղել և նրա մոտ հայտնաբերվել են մի քանի հատ 5000 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։
Մինչ ոստիկանությունում Արթուր Փ.-ն «Գյուլնազ տատու հեքիաթներն էր պատմում», ոստիկանները պարզել են, որ Արթուր Փ.-ի հետ մասնակից է Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Բաբկեն Բ.-ն։
Ոստիկանները կարճ ժամանակ անց հայտնաբերում են նաև Բաբկեն Բ-ին, ով նույնպես բերման է ենթարկվում ոստիկանության կենտրոնական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 202 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Արթուր Փ.-ն և Բաբկեն Բ-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել են։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: