6 ավտոմեքենաների մասնակցությամբ բախում՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում. 6 տուժածներից 4-ը հայեր են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 08:00-ի սահմաններում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է 6 ավտոմեքենա, որոնց թվում հայկական պետհամարանիշով Honda մակնիշի ավտոմեքենա:
Նշվում է, որ վթարի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, որոնցից 4-ը հայեր են:
Տուժածները տեղափոխվել են Նեվիննոմիսկի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, ըստ նախնական տվյալների, նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: