58182 դիտում
11:53 17-06-2019
Երևանում «յաշիկավարը», արհամարհելով օրենքը, իրեն զգում է, ինչպես ձուկը՝ ջրում. ճանապարհային ոստիկանությունը ե՞րբ է նրան «կարթին հագցնելու». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչքան էլ ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, միևնույն է, կան վարորդներ, որոնք կարմիր կովի նման կաշին չեն փոխում կամ, ինչպես ժողովրդական առածն է ասում՝ «սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը»։
Վերջին ամիսներին հանրապետության ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել մեծ թվով ավտոմեքենաներ, այդ թվում՝ վերջին դասի, որոնց վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ մեծ թվով ավտոմեքենաների վարորդներ ու սեփականատերեր էլ եղել են հանրությանը հայտնի անձնավորություններ և բոլորն էլ ենթարկվել են վարչական պատասխանատվության։
Շատ վարորդների մոտ դա հանդիսացել է որպես զսպաշապիկ. սկսել են ավտոմեքենաները վարել՝ խախտումեր չանելով։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, որով երևում է, թե ինչպես է Mercedes G 500 մակնիշի 10 QQ 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում երթևեկում հանդիպակաց՝ լրիվ արհամարհելով ճանապարհային երթևեկության կանոնները։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանն ու օրինախախտ «յաշիկավարին» կհայտնաբերի ու նա իր կատարած լուրջ խախտման համար պատասխանատվություն կկրի։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12191 դիտում
19:32 29-01-2014
Արմավիրի ոստիկանապետը, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով, իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում
22734 դիտում
12:11 03-09-2014
Կան «յաշիկավարներ», ովքեր օրենքը խախտելով՝ իրենց զգում են, ինչպես ձուկը՝ ջրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ