Կան «յաշիկավարներ», ովքեր օրենքը խախտելով՝ իրենց զգում են, ինչպես ձուկը՝ ջրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանությունը վերջին օրերին ՃՈ հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխել մեծ թվով օրինախախտ վարորդների ավտոմեքենաներ, որոնք ավտոմեքենան վարել են առանց ամրագոտու, ծխելով և ոչ սթափ վիճակում:
Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր: Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Mercedes G 500 մակնիշի 01 ՏD 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտ, ավտոմեքենան վարում էր ծխելով, առանց ամրագոտու:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ, 36-ամյա Վարազդատ Խուդաբաշխյանի անվամբ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի