211652_close_icon
views-count12194 դիտում article-date 19:32 29-01-2014

Արմավիրի ոստիկանապետը, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով, իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում

Արմավիրի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, իրեն վեր դասելով օրենքից, իր ծառայողական Toyota Corolla մակնիշի 090 ՈՍ 05 համարանիշի ավտոմեքենան կարող է ժամերով Արմավիր քաղաքում կայանել ուր սիրտն ուզի, անգամ եթե նշված հատվածում կան մեքենաներ կայանելն արգելող նշաններ: Այսօր` հունվարի 29-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում Արմավիրի ոստիկանապետի ծառայողական ավտոմեքենան 2 ժամից ավելի կայանված էր արգելվող վայրում, ինչը քաղաքացիները տեսնելով տարակուսում էին. «Արմավիրի ոստիկանապետն օրենքի կիրառումը թող սկսի իրենից»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր