211652_close_icon
views-count34495 դիտում article-date 12:01 16-06-2019

Երևանում 25–ամյա Անին Mercedes-ով վրաերթի է ենթարկել 20–ամյա Անիին

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 14-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 14:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Անի Զ.-ն իր վարած Mercedes մակնիշի 55 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցի 58 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 20-ամյա Անի Ս.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր