Աննան մերսման սրահում խանդի հողի վրա ծեծել է Անիին
Աննա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լեդի» մերսման սրահում խանդի հողի վրա ծագած վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել Անի Անանյանին` պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: