211652_close_icon
views-count3673 դիտում article-date 15:38 06-11-2015

Ի՞նչն է ստիպել 25-ամյա Անիին կծել եւ ծեծել ամուսնուն

28-ամյա Արամ Փամբուկյանին և 25-ամյա Անի Իլիչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արամ Փամբուկյանը գյուղից երեխային տեսակցելու նպատակով գալով Երևան՝ ամուսնաընտանեկան վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջը՝ Անի Իլիչյանին և դիտավորությամբ վերջինիս պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, իսկ Անի Իլիչյանն էլ իր հերթին վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել ամուսնուն՝ Արամ Փամբուկյանին, կծել է նրա ձախ գոտկային հատվածը: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր