13472 դիտում
08:48 07-08-2015
Դուռը բացեք, իմ Անին ներսում է, իմ Անիին սպանել են. Անի Մաջնունյանի մայրը կանխատեսել է սպանությունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «6-րդ զգայարան» հաղորդաշարի սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի հարեւանները շոկի մեջ էին եւ դժվարանում էին գտնել որեւէ տրամաբանական վարկած, ինչը կարող էր դառնալ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/06/61256/]սպանության[/url] պատճառ: 53-ամյա Անիի հարեւանները մեզ հետ զրույցում միայն դրական էին արտահայտվում նրա մասին: «Շատ դրական մարդ էր, բոլորին շատ հարգում էր, կիրթ էր, քաղցրալեզու, միշտ բարի խորհուրդներ էր տալիս: Ոնց ասեմ՝ կյանքում էս բակում մեկի հավին քշա չէր ասել»,- մեզ հետ զրույցում պատմեց նույն հարկի բնակչուհի տիկին Ջուլիետան:
Նա դեպքի մասին ոչինչ չէր լսել, ոչ էլ աղմուկ էր լսել, ու որեւէ արտառոց բան չէին նկատել նախորդ օրերին: Միայն փրկարարների ու ոստիկանության բազմությունից էր հասկացել, թե ինչ է կատարվել:
9-րդ հարկի բնակչուհի տիկին Սվետան պատմեց, որ առաջինը Անիի մայրն է եկել Աշտարակից: Շատ անհանգիստ տոնով հարեւաններին դժգոհել է, թե Անիին զանգում է՝ չի պատասխանում, եւ պնդել է, որ Անին տանն է, ու հարեւաններին խնդրել է դուռը բացել: «Շատ անհանգիստ էր մայրը: Ասում էր՝ դուռը բացեք, իմ Անին ներսում է, իմ Անիին սպանել են»,- պատմեց տիկին Սվետան: Երբ մայրը շատ է համառել, փրկարարներ են եկել ու ոստիկանության համաձայնությամբ բացել են դուռը. պարզվել է, որ մայրը իրավացի էր:
Հարեւանուհիները պատմեցին, որ Անին 15-րդ թաղամասի «Բանկի շենքում» միայնակ էր բնակվում: Նրա ծեր մայրը միայնակ բնակվում է Աշտարակում, իսկ եղբայրը Ռուսաստանում է: Անին ծնվել է Թեհրանում, ապա տեղափոխվել են Հայաստան: Նա մինչ էքստրասենս դառնալը երգել է Էջմիածնի եկեղեցու երգչախմբում: Երեւան տեղափոխվելուց հետո նա բնակություն է հաստատել նշված շենքում եւ սկսել զբաղվել իր գուշակություններով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
34981 դիտում
12:01 16-06-2019
Երևանում 25–ամյա Անին Mercedes-ով վրաերթի է ենթարկել 20–ամյա Անիին
61705 դիտում
14:11 06-08-2015
Տեսանյութ` «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության վայրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»