211652_close_icon
views-count98983 դիտում article-date 10:45 16-06-2019

Արտակարգ դեպք Երևանում. Հանրապետությունում գործող հայտնի վարժարաններից մեկի ուսուցիչը կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած դեպքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքային ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ, 48-ամյա Գոռ Մ.-ն և հայտնել, որ այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին Երևանում գործող հայտնի վարժարաններից մեկում վարժարանի ուսուցիչ Ս. Գ.-ն իր 15-ամյա դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տարածքային ոստիկանության քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները ճշտել են՝ որ վարժարանում է աշխատում այդ ուսուցիչը և ունեն կասկածներ, որ անառակաբարո գործողությունները կատարվել են վարժարանում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր