211652_close_icon
views-count28376 դիտում article-date 16:34 21-03-2019

Արտակարգ դեպք Երևանում. 26-ամյա տղան կասկածվում է 8ա դասարանի 15-ամյա աշակերտուհու նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 20-ին, տվյալ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների կողմից ոստիկանության բաժին բերման ենթարկված Երևան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Լ.-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Երևանի դպրոցներից մեկի 8ա դասարանի աշակերտուհի՝ 15-ամյա Աննա Հ.-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հակոբ Լ.-ն Աննա Հ.-ի նկատմամբ այդ գործողությունները կատարել է իր բնակարանում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր