Երեւանում 56-ամյա ուսուցիչը դպրոցում անառակաբարո գործողություններ է կատարել անչափահաս աշակերտուհու նկատմամբ
56-ամյա Արմեն Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով մանկավարժ Երևան քաղաքի N հիմնական դպրոցում, անառակաբարո գործողություններ է կատարել նույն դպրոցի 9ա դասարանի աշակերտուհի՝ ակնհայտ 16 տարին չլրացած, 25.11.1999թ. ծնված աշակերտուհու նկատմամբ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: