Կրասնոդարի օդանավակայանում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել և վնասվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը Կրասնոդարի օդանավակայանում S7 ավիաըկերության Բոյինգ-737-800 ինքնաթիռը վայրէջք կատարելիս հետնամասով հարվածել է թռիչքուղուն՝ չկարողանալով առաջին փորձից վայրէջք կատարել: Ինքնաթիռը երկրորդ շրջանն է կատարել և նորից վայրէջք կատարել:
Օդանավում 175 մարդ է եղել, որոնք չեն տուժել: Սակայն ինքնաթիռը զգալիորեն վնասվել է, որի պատճառով հակառակ չվերթը հետաձգվել է 12 ժամով: Բոլոր ուղևորներին Մոսկվա են ուղարկել այլ չվերթներով:
Ներկա պահին Կրասնոդարի միջազգային օդանավակայանը աշխատում է սովորական ռեժիմով: