211652_close_icon

Ռուսական թիմի նախկին դարպասապահի որդին սպանել է մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6153 դիտում article-date 17:10 14-06-2019
Սանկտ-Պետերբուրգի ԲՄԱ-ի նախկին դարպասապահ, ներկայումս թիմի մարզիչ Մաքսիմ Սոկոլովի կնոջը երեկ դաժանաբար սպանել են սեփական տանը: Կնոջ կոկորդը կտրել են, հանցագործության մեջ կասկածվում է նրա որդիներից մեկը: Ներկայումս կա երկու վարկած. 45-ամյա կնոջ վրա հարձակվել է նրա 18-ամյա տղան՝ Մաքսիմ Սոկոլով-կրտսերը, որը նույնպես հոկեյի թիմի դարպասապահ է, երկրորդ վարկածով սպանությունը կատարել է կրտսեր զավակը՝ 15-ամյա Արսենին: Արսենին վախեցած վազել է հարևանների տներով և հայտնել, որ տանը եղբայրը դանակով հարձակվել է մոր վրա: Հարևան տների տղամարդիկ ժամանել են դեպքի վայր և հայտնաբերել կտրված կոկորդով և արդեն մահացած մորը, իսկ նրա կողքին ընկած է եղել արյունաքամ լինող երիտասարդ տղան՝ Մաքսիմը, որին շտապ տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել է 15-ամյա Արսենին: Վերջինիս որպես անչափահաս կասկածյալ հարցաքննել են: Կա վարկած, որ նա սպանել է մորը, իսկ հետո ավագ եղբորն է դանակահարել՝ փորձելով այնպես ներկայացնել, որ հենց Մաքսիմն է սպանել մորը: 47-ամյա Մաքսիմ Սոկոլովը ԲՄԱ-ի կազմում 14 մրցաշրջան է անցկացրել: 2016-ի դեկտեմբերին նա ընգրկվել է ակումբի Փառքի սրահում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր