211652_close_icon
views-count2671 դիտում article-date 11:20 14-06-2019

Հայկ Մարությանը Ստեփանակերտում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երևանյան պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել Արցախյան ազատամարտում զոհված հերոսների շիրիմներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր