Գյումրիում հարգանքի տուրք է մատուցվել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին
Այսօր, մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց Գյումրու «Շիրակ» գերեզմանոցում գտնվող Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզման-պանթեոն և հարգանքի տուրք մատուցեց ազատամարտի զոհերի հիշատակին:
Քաղաքապետը նաև շնորհավորեց ազատամարտիկներին Երկրապահի օրվա կապակցությամբ: