211652_close_icon
views-count4498 դիտում article-date 17:46 13-06-2019

Բակո Սահակյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրան ուղեկցող անձանց: Այս մասին հանտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն Արցախին՝ այն համարելով անշահախնդիր մարդասիրության և անկեղծ ընկերության օրինակելի դրսևորում:

Նմանատիպ նյութեր