Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 29-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին եւ ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու կողմից Արցախին ցուցաբերվող աջակցությունը` այն համարելով անկեղծ բարեկամության ու մարդասիրության դրսեւորում: