Թենիսիստ Մեդվեդևը միջազգային մրցաշարում պատմական ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանցի թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը Շտուտգարտի Mercedes Cup մրցաշարի առաջին փուլում գեյմերից մեկում հաղթանակ է տարել ընդամենը 29 վայրկյանում՝ կատարելով չորս անընդմեջ էյս:
Դանիիլը իդեալական գեյմ է կատարել ֆրանսիացի Լյուկա Պույայի հետ մրցամարտում: Երկրպագուները գնահատել են Մեդվեդևի դիպուկությունն ու արագությունը՝ երկարատև ծափահարություններով:
Այդ պահին նա երրորդ պարտիայում պարտվում էր 1:5 հաշվով և ի վերջո պարտվեց 6:7, 6:4, 2:6 հաշվով:
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի մամլո ծառայությունը այս գեյմը համարել է վերջին ժամանակների ամենաարագը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի Ցինցինատիի մրցաշարում ավստրալիացի Նիկ Կիրգիոսը գեյմը վերցրել էր 37 վայրկյանում:
Սակայն Ասոցիացիան չի բացառում, որ Մեդվեդևի հաղթած գեյմը թենիսի պատմության մեջ ամենաարագն է: