26770 դիտում
23:29 12-06-2019
Լոռու մարզպետի պաշտոնանկության պահանջով մարզի բնակիչները ստորագրահավաք են սկսել
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին պաշտոնանկ անելու համար ստորագրահավաք կազմակերպելու կոչով է հանդես եկել Վանաձորի պետական համալսարանի դասախոս, լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը։ Պաշտոնանկ անելու գործընթացը Գյուլզադյանը նախաձեռնել է, քանի որ մարզպետ Ղուկասյանը, ըստ նրա, վիրավորել է լրագրող Նարինե Ավետիսյանին։
Նրա կոչը ներկայացնում ենք ստորեւ․
«Կոչ Լոռու մարզի ազնիվ հայրնակիցներիս
Կես ժամ ժամանակ էի տվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, որպեսզի հրապարակորեն ներում հայցեր հայ կնոջը, որ նաև հայտնի լրագրող է (Նարինե Ավետիսյան), վիրավորելու համար: Դրա մասին գործուն հղումով տեղյակ էի պահել նաև ՀՀ վարչապետին:
Ժամանակն անցել է, և ՀՀ հպարտ քաղաքացուս արդարացի պահանջը չի կատարել մարզպետը, գոնե իր բնույթին համապատասխան` կեղծ արդարացմամբ հանդես չի եկել: Նշանակում է` նա ոչ միայն չի ծառայում Լոռու մարզի քաղաքացիներին, այլև հանդգնում է նսեմացնել նրանց:
Արդ` կոչ եմ անում Լոռու մարզի ճակատագրով մտահոգ բոլոր ազնիվ հայրենակիցներիս` ստորագրահավաք կազմակերպել` պաշտոնանկ անելու հորդորով դիմելու ՀՀ վարչապետին: Մի տարի առաջ սկսվել է հեղափոխությունը, բայց արդյունքի չի հասել: Եկեք շարունակե՛նք այն` դրական վախճանակետին հասցնելով մեր մարզի օրինակով, սիրելի՛ լոռեցիներ: Ցածրակարգ կրքերին գերի բիրտ հոգու տեր անձն իրավունք չունի՛ մի ողջ մարզի ղեկավարը լինելու:
Անկցի՛ Անդրեյ Ղուկասյան:
Հ. Գ. Խնդրում եմ համաձայնելու դեպքում «+» նշան դնել այստեղ կամ այն օգտատերերի էջերում, որտեղ փոխանցված կլինի այս շարադրանքը»:
Մինչ այս կոչը Դավիթ Գյուլզադյանը մարզպետից պահանջել էր հրապարակային ներողություն խնդրել լրագրողից եւ դրա համար 30 րոպե ժամանակ էր տվել․«Անդրեյ Ղուկասյան, Ձեր մարզպետական ստորոտից հանդգնում եք անձնական վիրավորանք հասցնել հայ կնո՞ջը, որ նաև հայտնի լրագրող է և, ի տարբերություն Ձեզ, ոչ ինքնապարգևատրվել է, ոչ էլ պաշտոն ունենալիս կդիմեր նման ստոր քայլի: Պահանջում եմ հրապարակորեն ներում հայցել Նարինե Ավետիսյանից և Լոռու մարզի բոլոր բնակիչներից Ձեր անթույլատրելի վայրագության համար: Ինքներդ ստելով` ստախոս եք անվանում Ձեր խայտառակ վարքը փաստացիորեն ի ցույց դրած անձին: Կես ժամ ժամանակ եմ տալիս` ՀՀ հպարտ քաղաքացուս արդար պահանջը հլու-հնազանդ կատարելու համար, այլապես տևական ու անխնա ծավալում կունենա Ձեր անձի պախարակումը: Այս գրառումը զետեղում եմ նաև իմ էջում` տեղյակ պահելով ՀՀ վարչապետին Ձեր պաշտոնեական խոտելիության մասին, նաև այն մասին, որ ցերեկները մարզպետ եք աշխատում, իրիկունները ատամնաբուժական «գրդոնով» եք զբաղված: Ունեք ընդամենը կես ժամ»:
Երեկ՝ հունիսի 11-ին, մարզպետ Ղուկասյանը, արձագանքելով իր կողմից արված նոր պարգեւատրումների մասին հրապարակումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Սև ուժերին սպասարկող մամուլում տեղ գտած հրապարակումերին ի պատասխան հայտարարում եմ, որ պարգևատրում չեմ ստացել: Ավելին այլևս չեմ ստանալու:Այսուհետ բոլոր նման հրապարակումները ստահոդ են և ձեզ, իմ հարգելի Լոռեցիներ, ապակողմնորոշելու և իմ նկատմամբ բացասական ֆոն ստեղծելու համար են:Ինձ համար Լոռու մարզպետի բարձր պաշտոնը զբաղեցնելը պատիվ է և պատրաստ եմ առանց աշխատավարձի ծառայել մեր մարզին: Սիրում եմ բոլորիդ»։
Այս գրառման տակ լրագրող Նարինե Ավետիսյանը հրապարակել էր մարզպետի որոշումը պարգեւատրումների վերաբերյալ եւ գրել՝ «Հասարակությանը, ձեր մարզի բնակչությանը սևի ու սպիտակի բաժանելու փոխարեն՝ բացատրեք այս փաստաթղթերի էությունը»:
Մարզպետ Ղուկասյանը պատասխանել էր․ «Հարգելիս դա նախորդ պարգևատրումն է մարտ ամսվա, ինչ կա չհասկանալու? Ձեր ակտիվությունը ես պայմանավորում էի գարնան գալով, բայց հիմա ամառ է: Ես հասկանում եմ, որ ինձնով եք ապրում, ձեր ամբողջ օրը ինձնով եք լցնում, բայց ամեն ինչ սահմաններ ունի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3385 դիտում
11:37 20-01-2021
Ալիևին Հաագայի դատարանում դատելու պահանջով լեհ քաղաքական գործիչը ստորագրահավաք է սկսել
1078 դիտում
16:11 25-09-2024
ՔՊ-ում Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք են նախաձեռնել
Այս բաժնից
1585 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ