211652_close_icon
views-count1684 դիտում article-date 23:13 12-06-2019

«Ճանապարհ դեպի Մինսկ». Ֆերդինանդ Կարապետյան

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 8-րդ հերոսը ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն է։ Ֆերդինանդ Կարապետյան Մարզաձեւը։ Ձյուդո Ծնվել է։ 19/12/1992 Ծննդավայրը։ Վարդենիս Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ Ամենացավալի պարտությունը։ 2017 թվականի աշխարհի առաջնությունում պարտությունը Ամենակարեւոր հաղթանակը։ 2018 թվականին Եվրոպայի չեմպիոնությունը Եվրոպական խաղերում… «Տարբերություն չկա սա Եվրոպական խաղեր է, թե այլ մրցաշար՝ ես մասնակցում եմ միայն հաղթանակի համար: Ցանկացածին մասնակցելիս մի նպատակ ունեմ՝ ոսկե մեդալը: Ես պարտվել չեմ սիրում՝ ինձ համար աղետ է»։ Եվրոպական խաղերում ձյուդոյի մրցումային օրերը հունիսի 22-25-ն են:

Նմանատիպ նյութեր