211652_close_icon
views-count1165 դիտում article-date 17:27 12-06-2019

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը հանդիպել է Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակին

Հունիսի 12-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Մարտին վան Հելֆետին (Martijn van Helvert)։ Շնորհակալություն հայտնելով Հայաստանին առնչվող հարցերի նկատմամբ մշտական ուշադրության և հայ-հոլանդական հարաբերությունների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություններին սատարելու համար՝ դեսպան Բալայանը նշեց, որ երեկ խորհրդարանի կողմից Թուրքիայի նախագահի՝ Հայոց ցեղասպանության զոհերին վարկաբեկող հայտարարությունները դատապարտող բանաձևի ընդունմամբ Նիդերլանդները և նրա խորհրդարանի անդամները մեկ անգամ ևս ցուցադրեցին իրենց սկզբունքային դիրքորոշումը մարդու իրավունքների և Ցեղասպանության կանխարգելման հարցերում: Տիգրան Բալայանը Մարտին վան Հելֆեթին ներկայացրեց Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, դատաիրավական բնագավառի փոփոխությունների, տնտեսական հավասար պայմանների խթանմանն ուղղված քայլերը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունների և դրանց իրագործման համար խորհրդարանական աջակցության կարևորության շուրջ:

Նմանատիպ նյութեր