211652_close_icon
views-count4214 դիտում article-date 16:28 12-06-2019

Ռամոսն իր հարսանիքին հրավիրել է «Ռեալի» խաղացողներին, Պիկեին և Շաքիրային

Հունիսի 15-ին տեղի կունենա «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի և Պիլար Ռուբիոյի հարսանյաց արարողությունը: Այն կկայանա Սևիլյայի տաճարում: 33-ամյա ֆուտբոլիստը արարողությանը հրավիրել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, թիմակիցներ Լուկաս Վասկեսին, Կեյլորր Նավասին և Լուկա Մոդրիչին: Հրավիրյալների թվում են նաև Իսպանիայի հավաքականում Ռամոսի թիմակիցները. Ժորդի Ալբան՝ իր կնոջ, Ռոմարա Վենտուրայի հետ, Սերժի Բուսկետըս՝ կնոջ, Ելենա Գալերայի հետ, և Ժերար Պիկեն՝ Շաքիրայի հետ: Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դել Բոսկեն նույնպես կայցելի արարողությանը, իսկ հավաքականի ներկայիս մարզիչ Լուիս Էնրիկեն բաց կթողնի անձնական պատճառներից ելնելով: Ռամոսը և Ռուբիոն միասին են ապրում 2012 թվականից: Նրանք երեք զավակ ունեն. Սերխիո-կրտսերը, Մարկոն և Ալեխանդրոն:

Նմանատիպ նյութեր