Ջասթին Բիբերը մենամարտի է հրավիրել դերասան Թոմ Կրուզին
Երգիչ Ջասթին Բիբերը մենամարտի է հրավիրել հոլիվուդյան դերասան Թոմ Կրուզին՝ առաջարկելով այդ մենամարտը կազմակերպել Մարտարվեստի բացարձակ առաջնության (UFC) նախագահ Դեյն Ուայթին:
«Ես ցանկանում եմ Թոմ Կրուզին օկտագոնում մենամարտի հրավիրել: Թոմ, եթե մերժես, դա կնշանակի, որ վախենում ես: Ու այդ վախով էլ ապրելու ես: Ո՞վ կկազմակերպի մարտը: Դեյն Ուայթը՞», գրել է Ջասթինն իր թվիթերում:
Այդ մարտը՝ խառը մարտարվեստի կանոններով, կազմակերպելու ցանկություն են արդեն հայտնել երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնորր Մաքգրեգորը և նախկին հայտնի բռնցքամարտիկ Օսկար Դե Լա Խոյան:
«Եթե Թոմը համաձայվի այդ մարտի, մենք այն կկազմակերպենք: Կկարողանա՞ Կրուզը կռվել այնպես, ինչպես՝ կինոյում», գրել է Մաքգրեգորը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
I wanna challenge Tom Cruise to fight in the octagon. Tom if you dont take this fight your scared and you will never live it down. Who is willing to put on the fight? @danawhite ?
— Justin Bieber (@justinbieber) June 10, 2019



