Ջասթին Բիբերը Մայամիում բերման է ենթարկվել
Կարծես թե 2014-ը 19-ամյա երգիչ Ջասթին Բիբերի համար սկսվում է անհաջողությամբ: Հունվարի 14-ին ոստիկանները նրա տանը հայտանբերել էին թմրանյութեր, իսկ այսօր` հունվարի 23-ին նա բերման է ենթարկվել հարբած ղեկին գտնվելու և փղփցային ավտոմրցույթի մանսակցելու համար:
Ինչպես հաղորդում է NBC-ն Բիբերը բերման է ենթարկվել Մայամիում: նա եղել է վարձակալած Lamborghini-ի ղեկին:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Ջասթին Բիբերը Լոս Անջելեսում ենթարկվել էր խուզարկման: Պատճառը եղել էր նրա հարևանի բողոքը, ով մեղադրել էր 19-ամյա երգիչին իր տան ուղղությամ ձվեր նետելու մեջ:
Խուզարկման ժամանակ երգիչի տանը հայտնաբերել էին թմրանյութեր: Այն ժամանակ նա խուսափել էր կալանավորվելուց: