Հունաստան-Հայաստան խաղի տոմսերի ձեռքբերման մասին
Տեղեկություն Հունաստան-Հայաստան խաղի տոմսերի ձեռքբերման մասին
Տեղեկացնում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ներկա գտնվել հունիսի 11-ին կայանալիք Եվրո-2020-ի Հունաստան-Հայաստան ընտրական հանդիպմանը, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացվել են Աթենքի Օլիմպիական մարզադաշտի 19-րդ և 21-րդ սեկցիաները: Տոմսերի արժեքն է 20 եվրո:
Տոմսերը կարելի է ձեռք բերել միայն առցանց եղանակով՝ անցնելով հետևյալ [url=https://www.ticketmaster.gr/gnfc/privateSales.html?deepLink=174&hash=M6txl0hHXPj0qO2JZLtq3MuK8K12106331]հղումով[/url], գրանցվելով և լրացնելով պահանջվող բոլոր դաշտերը: