Էմանուել Մակրոնը վրդովված է, որ Թուրքիայում խաղից առաջ սուլել են Ֆրանսիայի հիմնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի հավաքականի երկրպագուները սուլել են Ֆրանսիայի հիմնը՝ «Մարսելյեզը», Եվրո-2020-ի խմբային փուլի հանդիպումից (0:2) առաջ, որը կայացել է Կոնյայում:
Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին տեղեկացրել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն:
«Նախագահը վրդովված է, որ ֆրանսիական հիմնը սուլել են Թուրքիայում՝ շաբաթ երեկոյան: Նա նման իրավիճակը անընդունելի է համարում», նշված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:



