211652_close_icon

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի օգնությունն է խոստացել վիրավորներին Ղարաբաղում

views-count6967 դիտում article-date 12:26 23-10-2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բաքվին եւ Երեւանին կոչ է արել կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ֆրանսիայի առաջնորդը խոստացել է, որ իր երկիրը բժշկական օգնություն կտրամադրի վիրավորներին: Մանրամասները կհրապարակվեն առաջիկա օրերին, dpa գործակալությանը հայտնել են Ելիսեյան պալատին մոտ գտնվող աղբյուրները: Մինչ այդ Ֆրանսիայի պետության ղեկավարը բանակցություններ էր վարել իր հայ գործընկեր Արմեն Սարգսյանի հետ: Վերջինիս Մակրոնն ընդունել է Փարիզի իր պաշտոնական նստավայրում: Ֆրանսիայի նախագահը մեկ անգամ եւս շեշտել էր, որ ստեղծված իրավիճակից ելքը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով: Միեւնույն ժամանակ, երկխոսությունը վերսկսելու համար «հանգիստ մթնոլորտ» է անհրաժեշտ, հավելել էր նա, փոխանցում է DW-ն: Մինչ Սարգսյանի հետ հանդիպելը, Մակրոնը երկու հեռախոսազրույց էր ունեցել` ՀՀ վարչապետ Նիկոլ Փարշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես հոկտեմբերի 22-ին «Վալդայ» քննարկման ակումբի լիագումար նիստին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղարաբաղում զինված բախումների արդյունքում երկու կողմերի մահվան դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է հինգ հազարի:

Նմանատիպ նյութեր