211652_close_icon
views-count53000 դիտում article-date 18:53 07-06-2019

Արարատի մարզում 37–ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 10-ամյա դպրոցականի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում Արտաշատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Վազգեն Կարապետյանը իր վարած Lexus մակնիշի 22 VZ 227 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 10-ամյա Խ. Խ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային, ով սովորում է Արտաշատի թիվ 3 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում, տեղափոխել է Արտաշատի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր