29841 դիտում
12:25 18-09-2018
Վրաերթ Շիրակի մարզում, 78-ամյա վարորդը «Գազ 24»-ով Գյումրիում վրաերթի է ենթարկել 15-ամյա դպրոցականի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ սեպտեմբերի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ 78-ամյա Ռուբիկ Թումանյանը Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի դիմաց իր վարած «Գազ 24» մակնիշի 45 UU 588 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչ 15-ամյա Անի Ղ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել Գումրիում գտնվող «Ավստրիական մանկական» հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվադ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի գլխավորությամբ։
Տեղում քնչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Հունանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
53624 դիտում
18:53 07-06-2019
Արարատի մարզում 37–ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 10-ամյա դպրոցականի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)