Կրասնոդարում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա երեք դպրոցականի. նրանցից Կարինա անունով տուժածի վիճակը գնահատվում է ծանր. տեսանյութ. 16+
Այսօր` հոկտեմբերի 13-ին, Կրասնոդարի ավտոճանապարհին կարմիր լույսի տակով ընթացող ավտոբուսը վրաերթի է ենթարկել 16-ամյա երեք դեռահասի, ովքեր դպրոց գնալու ճանապարհին անցնելիս են եղել փողոցը թույլատրելի հատվածով:
Ավտոբուսը վրաերթից հետո մի քանի մետր առաջ է ընթացել և արգելակել: Դպրոցականները` Վերոնիկան, Պոլինան և Կարինան, բազմաթիվ կոտրվածքներով, վնասվածքներով և ուղեղի ցնցումի ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից երկուսի` Կարինայի և Վերոնիկայի վիճակը գնահատել են ծանր:
Ամենածանր վիճակում գտնվող Կարինային արդեն վիրահատել են: Lifenews-ի փոխանցմամբ, նա կկարողանա ինքնուրույն շարժվել կես տարի հետո:
57-ամյա վարորդը ձերբակալվել է:
Ներկայացնում ենք անվտանգության տեսախցիկների արձանագրած տեսանյութը: