211652_close_icon
views-count1777 դիտում article-date 17:02 07-06-2019

ՄԻԵԴ–ը Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ որոշում է կայացրել. news.am

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի գործով այսօր՝ հունիսի 7–ին միջանկյալ որոշում է կայացրել եւ արձանագրել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգման փաստը։ Այս մասին [url=https://news.am/arm/news/517047.html?fbclid=IwAR0AKyxlq7HW-_GzHf_z-6klY26REVznxSZHhAhTMRHkHPBNdOgd8P0NRKs]NEWS.am[/url]–ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։ Նա նշեց, որ դեռեւս ամիսներ առաջ խոշտանգման փաստի հետ կապված դիմել էին ՄԻԵԴ եւ հենց այդ վարույթի շրջանակներում էլ ՄԻԵԴ–ը որոշում է կայացրել։ Բաղդասարյանը նշեց, որ վաղը մամլո ասուլիս կհրավիրի եւ մանրամասն կներկայցնի որոշումը։ Նշենք, որ օրեր առաջ էլ Գրիգորյանի պաշտպանները շտապ բողոք էին ուղարկել ՄԻԵԴ՝ կապված։ Պաշտպաններն իրենց բողոքում հայտնել են, որ Մանվել Գրիգորյանին խոչընդոտում են պատշաճ բուժօգնություն ստանալ եւ այսպիսով նրան խոշտանգման են ենթարկում։ Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել էին «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետեւ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6–ին ՔԿՀ–ում կտրուկ վատացել է նրա առողջական վիճակը եւ նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Բժիշկները Գրիգորյանի վիճակը գնահատում են ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/517047.html?fbclid=IwAR0AKyxlq7HW-_GzHf_z-6klY26REVznxSZHhAhTMRHkHPBNdOgd8P0NRKs]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր