6304 դիտում
19:54 07-06-2019
ՄԻԵԴ-ը բավարարել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 6-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի 2019 թվականի հունիսի 5-ի միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության կայքից, նշված որոշմամբ Եվրոպական դատարանը, պայմանավորված դիմումատուի ծանր առողջական վիճակով, ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը որոշմամբ մատնանշված բժշկական հաստատություն:
Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է մինչև սույն թվականի հունիսի 12-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն: Եվրոպական դատարանը նշել է, որ կրկին կքննի միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ հիմնվելով ներկայացված փաստական տվյալների վրա:
Եվրոպական դատարանը նաև կողմերի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Պայմանավորվող պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման:
Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար:
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց հունիսի 6-ին՝ մինչև Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցի կիրառման մասին որոշումը ՀՀ կառավարությանը հանձնելը:
Նմանատիպ նյութեր
1521 դիտում
14:11 17-04-2019
ՄԻԵԴ-ը մերժել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու փաստաբանների պահանջը
2179 դիտում
12:54 18-01-2019
ՄԻԵԴ-ը բավարարել է Սամվել Մայրապետյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը
1252 դիտում
15:19 22-09-2023
ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի
Այս բաժնից
511 դիտում
18:43 22-01-2025
Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը
685 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
694 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին