211652_close_icon
views-count4443 դիտում article-date 20:46 06-06-2019

Վրաստանում ուղղաթիռ է կործանվել, կա 3 զոհ

Վրաստանի Կազբեգիի բարձրլեռնային տեղանքում ուղղաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է զոհվել, հաղորդում է [url=http://rustavi2.ge/en/news/135268?fbclid=IwAR2miE5s3SuKR-wufaxOtOJAz-lFBjQo3saEGMndJQD2lrfBH2upSzabXqU]«Ռուսթավի 2»[/url] հեռուստաալիքը։ Զոհերի թվում է օդաչուն և Rooms Hotel Kazbegi հյուրանոցի 2 աշխատակից։ Նախնական տվյալներով՝ ամերիկյան Bell505 ուղղաթիռը պատկանել է «Ավիատոր Պլյուս» մասնավոր ընկերությանը։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հետաքննություն է սկսվել, սակայն դեպքի մանրամասները դեռ պարզ չեն։ Նա մանրամասնել է, որ ուղղաթիռը 2018 թվականի արտադրության էր և մեկ տարի կանոնավոր ռեժիմով թռիչքներ է իրականացրել։ Հայտնի է, որ «Ավիատոր Պլյուս» ընկերությունը պատկանում է Adjaragroup-ին, որը Վրաստանում հյուրանոցային բիզնեսով է զբաղվում, և որին է պատկանում Rooms հյուրանոցների ցանցը: Adjaragroup կազմակերպության հատուկ հայտարարության մեջ նշվում է, որ ուղղաթիռն ուղևորվելիս է եղել Կազբեգիի շրջանում գտնվող Rooms Hotel Kazbegi հյուրանոց։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցել։

Նմանատիպ նյութեր