Գերմանիայում ուղղաթիռ է կործանվել․ կա 3 զոհ
Գերմանիայում՝ Բալթիկ ծովի ափերին ուղղաթիռ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է Spiegel պարբերականը։
Գյութերի օդակայանից Ռյուգեն կղզի թռչող ուղղաթիռում 4 մարդ է եղել։
Նշվում է, որ օդաչուին հաջողվել է փրկվել։
Միջադեպը տեղի է ունեցել Ֆիշլենդ Դարս Ցինգստ թերակղզուց 3 կմ դեպի արևելք։ Ուղղաթիռը ծովում փրկարարական գործողությունների ուսումնամարզական թռիչք է իրականացրել։