211652_close_icon
views-count1447 դիտում article-date 17:34 06-06-2019

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մարոկկոյի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մարոկկոյի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաուզ Էլ Աշաբին (նստավայրը՝ ք․Կիև): Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ Ֆաուզ Էլ Աշաբին երկար տարիների իր փորձառությունը կծառայեցնի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու խորացման գործին: Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանն ու Մարոկկոն, որպես հազարամյակների պատմություն ունեցող երկրներ, համագործակցության չիրացված մեծ ներուժ ունեն, որը կարիք ունի բացահայտման: Խոսելով երկկողմ փոխշահավետ համագործակցության մասին՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես հեռանկարային է համարել բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվության կառավարման, արհեստական բանականության ոլորտները: Երկու երկրների հարաբերությունների զարգացման ու փոխադարձ ճանաչելիության տեսանկյունից զրուցակիցները կարևոր են համարել նաև զբոսաշրջության զարգացումը:

Նմանատիպ նյութեր